Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բժիշկները ճարպը սուպերմթերք են ճանաչել

Բժիշկները ճարպը սուպերմթերք են ճանաչել

Աշնանն ու ձմռանն օրգանիզմն ավելի շատ է զգում ճարպոտ սնունդի կարիք, որը կարող է էներգիա արտադրել: Բժիշկները հայտարարում են, որ այս շրջանում մարդու համար ավելի օգտակար կարող է լինել ճարպը:

Սակայն բժիշկների շրջանում արդիական է հենց այն կարծիքը, որ  ճարպը կալորիաներով ու խոլեսթերինով հարուստ կերակուր է, այդ կերպ պետք է գոյություն ունենա դրա օգտագործման սահմանափակում: Դիետոլոգների կարծիքով սննդում ճարպերի ավել օգտագործումը նպաստում է աթերոսկլերոզի առաջացմանը:

Ճարպերի աշխարհում կողմնորոշվել է պետք, քանի որ օգտագործումն իր նրբություններն ունի: Ամեն դեպքում օրգանիզմն առանց ճարպի չի մնա, քանի որ ապացուցված է, որ այն պարզապես անհրաժեշտ է: Փորձագետների կարծիքով՝ ճարպոտ սնունդի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանց հատկությունները: Փորձագետները համարում են, որ ամենակարեւոր գործոնը դրա բաղադրության մեջ թթուների պարունակությունն է, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Իր բիոլոգիական ակտիվությամբ խոզի ճարպը մյուս սննդային ճարպերի շարքում առաջատարն է  կարագի ու տավարի յուղի համեմատ: Ավանդական բժշկության մեջ այն  հաճախ օգտագործում են որպես արտաքինից կիրառելի միջոց: Աթերոսկլերոզից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ճարպը չափավոր օգտագործել, համատեղել այն բանջարեղենի հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. woman.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ